
Երևանում կբացվի «Քարֆուր» ցանցի երկրորդ սուպերմարկետը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոթը:
Սուպերմարկետը կբացվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման օրերին: Երկրորդ սուպերմարկետը կլինի մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանի մոտ:
«Հույս ունենք, որ բիզնես համաժողովի շնորհիվ Հայաստանում ֆրանսիական ներդրումները կաճեն: Ֆրանսիացի ներդրողները ոչ միայն ներդրումներ են բերում, այլև կրթություն, էթիկա, հանրային պատասխանատվություն: Հույս ունենք, որ 2018 թվականի իրադարձությունների շնորհիվ Հայաստանում Ֆրանսիայի ներրդրումները կաճեն»,- նշել է դեսպանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



