jkjhkjhkj

29-09-2018 11:57 6900

IMG 3114 1

 

Սևանի շաքարի գործարանը, որը 2009 թվականից ի վեր կանգնած էր, նոյեմբերին կսկսի արտադրությունը, այս մասին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի Սևան կատարած շրջայցի ընթացքում լրագրողներին հայտնել է, գործարանի հիմնադիր և տնօրեն Արմեն Առաքելյանը:

Գործարանի վերագործարկմանը ներդրվել է 120 մլն դրամ, որն ուղղվել է շինմոնտաժային աշխատանքներին, հարդարմանը և այլն: Ձեռնարկությունը կապահովի մինչև 80 աշխատատեղ, իսկ միջին աշխատավարձը կկազմի 120 հազար դրամ:

Գործարանը նախատեսում է շաքարավազի վերամշակում և զտում, որը ներմուծվում է Բրազիլիայից, կիսաֆաբրիկատների տեսքով: Օրական արտադրական հզորությունը կկազմի մոտ 60 տոննա: «Մինչև նոյեմբերի 20-ը կստացվի հումքի առաջին խմբաքանակը, և մենք կվերսկսենք արտադրությունը, որն ուղղված կլինի դեպի ներքին շուկան», - ասել է նա, նշելով, որ արտահանման մասին չի կարող խոսել, քանի որ դա պայմանավորված է միջազգային շուկաներում առկա մրցակցության նհետ: Ձեռնարկատերերը մտադիր են իրենց արտադրանքը վաճառել մեկ կիլոգրամը 270 դրամով: «Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ստանանք մրցակցային գին, մասնավորապես, ԵԱՏՄ շրջանակներում», - ընդգծել է Ա.Առաքելյանը:

Սևանի շաքարի գործարանը նաև պետական աջակցության կարիք ունի: Ըստ ձեռնարկության ղեկավարի, հումքի ներմուծման համար ԱԱՀ վճարման հետաձգման մասին նախագիծը ներկայացվել է կառավարության քննարկմանը: «Արդյունքում, մենք կկարողանանք ԱԱՀ վճարել ոչ թե սահմանի վրա, այլ վաճառելուց հետո», - ասում է գործարարը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր