Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Բիզնես Արմենիա հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերի 22-24-ը Երևանում կանցկացվի ԵԱՏՄ տարածաշրջանում խոշորագույն ամենամյա գործարար միջոցառումը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը։
Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, «Եվրասիական շաբաթն» ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջև արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։
Գործարար համաժողովին նախատեսվում է ԵԱՏՄ-ից շուրջ 2500 և երրորդ երկրներից շուրջ 250 ընկերությունների մասնակցություն։ Ցուցահանդեսային մասը կմիավորի արտահանող և արտահանման ներուժ ունեցող ԵԱՏՄ երկրների ընկերություններին՝ հետևյալ ոլորտներից.
• գյուղմթերքի վերամշակում և սննդարդյունաբերություն,
• դեղագործական և բժշկական արտադրանք,
• թեթև արդյունաբերություն,
• շինանյութերի արտադրություն,
• ՏՏ և ճշգրիտ ճարտարագիտություն,
• Ոսկեգործություն։
Հայկական ընկերությունների հայտերի հավաքագրումն իրականացնում է Բիզնես Արմենիա հիմնադրամը։ Ընկերությունների մասնակցությունը հաստատում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ստեղծված «Եվրասիական շաբաթ» միջոցառման կազմկոմիտեն։ Հաստատված ընկերություններին անվճար կտրամադրվի 10 ք.մ ստանդարտ տաղավար: Ցուցահանդեսի մասնակիցների ընտրության համար հաշվի կառնվեն հետևյալ չափորոշիչները՝ արտադրանքի արտահանման, նորարարական ներուժի և կոոպերացիոն հնարավորությունների առկայությունը։
Ցուցահանդեսի հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2018թ. հոկտեմբերի 8-ն է։ Խնդրում ենք լրացնել կցված հայտը, այնուհետև ստորագրված/կնքված տարբերակը PDF ձևաչափով ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ-հասցեին։
Համաժողովի մասնակիցների գրանցումը կիրականացվի մինչև հոկտեմբերի 8-ը՝ www.eurasianweek.org կայքում, որը նրանց հնարավորություն կտա B2B հանդիպումներ կազմակերպել ԵԱՏՄ այլ ընկերությունների հետ։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


