jkjhkjhkj

04-10-2018 11:30 1210

IMG 3209

 

Հոկտեմբերի 6-ին արդեն 10-րդ անգամ տեղի կունենա «Արենի գինու փառատոնը»: Փառատոնն այս տարի նվիրվում է հայազգի լեգենդ, մեծանուն երգահան Շառլ Ազնավուրին:

Փառատոնի կազմակերպիչն է «Արենի» Փառատոն» հիմնադրամը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի, Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի, «Ջի-Այ-Զեթ» Հայաստանի և համայնքների միության աջակցությամբ:

Փառատոնի երաժշտական գործընկերն է Paparazzi Group-ը, գինեգործների համար կազմակերպվող մրցույթի շրջանակներում փառատոնի գործընկերն է EVN գինու ակադեմիան։

Գինու փառատոնը այս տարի ևս տեղի կունենա Վայոց ձորի Արենի գյուղում:

Միջոցառման նպատակն է զարգացնել գինու զբոսաշրջությունը, ապահովել Հայաստանի ճանաչելիությունը որպես գինու օրրան:

Արենի գինու փառատոնի շրջանակներում այս տարի ևս տեղի կունենա մրցույթ ինչպես գործարանային գինի արտադրողների, այնսպես էլ տնայնագործների շրջանում:

«Ջի-Այ-Զեթ» Հայաստանի աջակցությամբ, «Արենի» Փառատոն» հիմնադրամի, Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Ի-Վի-Էն գինու ակադեմիայի նախաձեռնությամբ գործարանային գինի արտադրողների մրցույթն անցկացնելու համար Հայաստան են հրավիրվել միջազգային ճանաչում ունեցող գինու փորձագետներ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր