Ներդրումներ անելու համար գործարարները սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այդպիսով հաձայնվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետի հետ:
Ըստ նրա՝ բիզնեսը սպասողական դիրքեր է գրավում այնտեղ, որտեղ քաղաքական առումով կայուն վիճակ չէ, և սպասում է, թե քաղաքական ինչպիսի հանգուցալուծումներ կլինեն:
«Այնպես որ ճիշտ է վարչապետի տեսակետը միանշանակ: Սպասողական վիճակը որքան երկարի, այնքան վատ երկրի համար, սա որպես տնտեսագետ եմ ասում: Ինչքան կարճ այդ ժամկետը, այնքան լավ տնտեսության համար»,– նշեց ՊԵԿ նախագահը՝ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


