ՀՀ կառավարությունը 2019 թվականին իրականացնելու է արտաքին պարտքը կայունացնելուն միտված քաղաքականություն, հայտարարել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ նրա՝ 2019 թվականի բյուջեով հարկաբյուջետային քաղաքականություն է իրականացվելու, որը պետք է պարտքը կայունացնի:
«Ոչ թե պարտք ենք վերցնում, որ մեր ընթացիկ կարիքները հոգանք կամ հասարակության մի մասի բարեհաճությունը շահենք, այլ՝ որպեսզի ստեղծենք նոր արդյունք, որն ի վիճակի կլինի գեներացնել նոր հնարավորություններ»,- ասել է Ջանջուղազյանը՝ ներկայացնելով եկող տարվա բյուջեի նախագիծը:
Գալիք տարվա պետական բյուջեի եկամուտները նախատեսվում է, որ կլինեն 1 տրիլիոն 399 միլիարդ դրամի չափ, ինչը, ըստ նախարարի, հնարավորություն է տալու իրականացնել 1 տրիլիոն 642 միլիարդ դրամի ծախսեր։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


