Ինեկոբանկը վճարումներ կատարողներին և ստացողներին ներկայացնում է արագ, հարմար և ապահով վճարումներ կատարելու InecoPay լուծումը:
«Ինեկոբանկ»-ի Զարգացման և մարքեթինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանն նշեց, որ Inecopay վճարային լուծման շնորհիվ Բանկն ամբողջականացնում է թվային ուղիներով հաճախորդներին մատուցվող ծառայությունների ցանկը՝ սկսած վճարումների սպասարկումից մինչև խնայողությունների ներգրավում և ֆինասավորում իրական ժամանակային ռեժիմում: «Inecopay-ը հնարավորություն է տալիս կատարել վճարումներ՝ օգտագործելով միայն ձեր սմարթֆոնը: Այսինքն՝ դուք կարիք չեք ունենա մշտապես ձեռքի տակ ունենալ կանխիկ գումար կամ տարբեր բանկային քարտեր, ավելին՝ նույնիսկ եթե գնումներ կատարելու ժամանակ ձեր հաշիվներին առկա միջոցները բավարար չեն լինի, կարող եք ակնթարթորեն ստանալ վարկ և վճարել InecoPay-ի միջոցով»,-ասաց նա:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


