jkjhkjhkj

05-10-2018 12:38 2552

ahbank

 

Արդշինբանկը «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից իրականացրած հատուկ հետազոտության արդյունքում հինգերորդ տարին անընդմեջ արժանացել է 2018 թվականի «Տարվա ամենահուսալի բանկ» մրցանակին:

«Տարվա ամենահուսալի բանկ» տիտղոսը շնորհվել է բանկի գործունեությունը բնութագրող այնպիսի կարևոր ցուցանիշների հիման վրա, ինչպիսին են Moody's, Standard, Poor's և Fitch հեղինակավոր գործակալությունների կողմից գնահատված արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների և 1000 խոշորագույն բանկերի ընդհանուր ակտիվների ցուցանիշները: Հետազոտության մեջ ներառվել են աշխարհի 106 երկրների առաջատար բանկերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Global Finance» ամսագիրը Արդշինբանկին ճանաչել էր որպես 2018 թվականի տարվա լավագույն բանկը Հայաստանում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր