jkjhkjhkj

05-10-2018 17:35 2249

IMG 3227

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 5-ին մասնակցել է Երևանում մեկնարկած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ավտոմոբիլային փոխադրումների միության (BSEC – URTA) գլխավոր ասամբլեայի 34-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին և կարևորելով ներկայացուցչական նման համաժողովի անցկացումը Հայաստանում՝ իր ելույթում Փամբուխչյանն անդրադարձել է այն կարևոր դերակատարությանը, որն ունի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ավտոմոբիլային փոխադրումների միությունը միջազգային բեռնափոխադրումների զարգացման բնագավառում։

«Հայասատանի՝ դեպի ծով ելք չունեցող երկրի համար, անչափ կարևոր է ՍԾՏՀ-ին լիարժեք մասնակցությունը։ Այն օգնում է, որպեսզի միջազգային բեռնափոխադրումների հետ կապված հարցերում բազմաթիվ խնդիրներ լուծում ստանան։ Բացի այդ, ոչ պակաս ներդրում ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում»,- ասել է Արմեն Փամբուխչյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր