
Երևանում այսօր մեկնարկում է Թայեքվոնդոյի Եվրոպայի բաց առաջնությունը: Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի ինտերնացիոնալ Թայեքվոնդոյի ֆեդերացիայի կողմից՝ ID բանկի հովանավորությամբ։
Այսօր տեղի կունենա բացման հանդիսավոր արարողությունը, որը կուղեկցվի շոու ծրագրով: Առաջնությանը Հայաստանից և արտերկրից կմասնակցի 21 խումբ՝ 10 տեղական ակումբներից, 11-ը՝դրսից։
Հայաստանի Թայեքվոնդոյի Ֆեդերացիայի նախագահ Կարեն Աղաջանյանի խոսքով, այս միջոցառումը հնարավորություն է ցույց տալու Եվրոպային, որ մեր մարզիկները նույնպես մրցունակ են և կարող են պայքարել Եվրոպայի չեմպիոնի կոչման համար։
Հովանավորելով Թայեքվոնդոյի Եվրոպայի բաց առաջնությունը՝ IDBank-ը նպատակ ունի նպաստել Հայաստանում և արտերկրում հայմարզիկների առաջխաղացմանն ու նորանոր նվաճումների ձեռքբերմանը։ ID բանկը կարևորում է առողջ ապրելակերպը և ակտիվորեն նպաստում է Հայաստանի սպորտի զարգացմանը։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



