jkjhkjhkj

09-10-2018 13:39 1396

 

IMG 3324

Ամերիաբանկը ստացել է հերթական մրցանակը Կոմերցբանկի կողմից: Այս անգամ Բանկն արժանացել է «Առևտրի ֆինանսավորում 2018» մրցանակին՝ առևտրի ֆինանսավորման ոլորտում գերազանց համագործակցության, ինչպես նաև Կոմերցբանկի հետ բարձրակարգ և արդյունավետ գործարար հարաբերությունների համար:

Հիշեցնենք, որ Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որին Կոմերցբանկը դեռևս 2010թ. արդյունքներով շնորհել է մրցանակ առևտրի ֆինանսավորման ոլորտում: Մրցանակը շնորհվում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն բանկերին փոխշահավետ և բարձրակարգ համագործակցության համար:

Նշենք նաև, որ 2018թ. ընթացքում առևտրի ֆինանսավորման ոլորտում սա Ամերիաբանկի արդեն թվով երրորդ մրցանակն է: Բանկն արժանացել է «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2017թ. լավագույն թողարկող գործընկեր-բանկ» մրցանակին՝ IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա) կողմից և Առևտրի ֆինանսավորման գծով 2018թ. «Լավագույն գործընկեր բանկ Հայաստանում» մրցանակին՝ Ասիական Զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր