jkjhkjhkj

09-10-2018 14:54 4787

stt

 

Արժույթի միջազգային հիմնադրամի նոր կանխատեսումներով՝ 2018թ-ին Հայաստանում կգրանցվի 6% իրական տնտեսական աճ: ԱՄՀ կողմից հոկտեմբերին հրապարակված «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook) զեկույցում Հայաստանի վերաբերյալ կանխատեսումները զգալիորեն բարելավվել են ապրիլ ամսին հրապարակված զեկույցի համեմատ:

Եթե ապրիլ ամսի զեկույցում 2018-ի համար ՀՆԱ իրական աճը կանխատեսվում էր 3% սահմաններում, ապա կանխատեսումների վերանայումից հետո ԱՄՀ-ն Հայաստանում ընթացիկ տարում սպասում է 6% իրական տնտեսական աճ: Ընդ որում՝ կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշները բարելավվել են նաև 2019 թվականի համար: Եթե նախորդ զեկույցում 2019թ-ին կանխատեսվում էր 3.5% աճ, ապա նոր զեկույցում սպասվում է 4.8% աճ:

Ըստ զեկույցի՝ ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կպահպանվեն. ակնկալվում է, որ մինչև 2020 թվականը գլոբալ աճը կմնա կայուն 3.7 տոկոս։ ԱՄՀ զեկույցի համաձայն՝ 2018 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը իջեցվել է 0,2 տոկոսային կետով՝ հասնելով մինչեւ 3,7 տոկոս եւ 2019 թվականինը՝ նույնպես 0,2 տոկոսային կետով՝ մինչև 3,7 տոկոս:

Հատկանշական է, որ ըստ զեկույցի՝ վերագնահատումը առավել Էական Է զարգացող շուկաների համար, որտեղ նկատվում է տնտեսական աճի դանդաղում, մասնավորապես՝ Լատինական Ամերիկայում (Արգենտինայում, Բրազիլիայում, Մեքսիկայում), Մերձավոր Արեւելքում, հատկապես Իրանում և Եվրոպայի զարգացող երկրներում՝ առավելապես Թուրքիայում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր