
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանը վիճարկում է Նիկոլ Փաշինյանի տնտեսական աճի հետ կապված տեսակետը:
«Այստեղ սխալ է ամեն ինչ», – գրում է Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում:
Հրանտ Բագրատյանը շեշտում է, որ նյութի մեջ վարչապետը չի նշում համեմատության բազան, այսինքն, պարզ չե, թե որ ժամանակահատվածի համեմատ էարձանագրվում նշված տոկոսային աճը, ինչը սխալ է, քանի որ սեզոնային գործոն կա:
Բացի այդ, Բագրատյանը ավադների հաշվարկի համար առաջարկում է 3 ձև՝ դրամով, դոլարով և/կամ եվրոյով, բացելով յուրաքանչյուրի մեթոդաբանությունը. «Դրամով։ Ճիշտ մեթոդաբանությունն է՝ ընթացիկ ժամանակաշրջանում նախորդ շրջանի համեմատ՝ ավանդների տվյալ արժույթով ավանդի տոկոսի տնտեսականաճի տոկոս։ Այսպիսով՝ որպեսզի ՀՀ-ում ավանդները հարաբերականորեն չպակասեին նրանք պետք է աճած լինեին 9.5+7.7=17.2%։ Այստեղ չնչին անճշտություն կա՝ 7.7-ը ութամսյա տնտեսական աճն է (9-ամսվա տնտեսական աճը հրապարակված չէ)։ Նույնը հաշվում ենք դոլարով և/կամ եվրոյով»։
Հրանտ Բագրատյանն անդրադարձավ նաև ակտիվների աճի ցուցանիշներին. «Ակտիվները աճել են 7%-ով։ Պիտի լիներ՝ 17.2% + բանկային սպրեդի % (վարկի տոկոսի և ավանդի տոկոսի տարբերություն)։ Այսինքն՝ մոտ 20%»։
Պրոֆեսորի կարծիքով վարչապետին պետք է մտահոգի տնտեսության վիճակը «2-րդ եռամսյակում 1-ինի համեմատ ներդրումները պակասել են 11 անգամ: Ներդրումների իսպառ բացակայության պայմաններում աճում է պահանջարկը վարկի նկատմամբ։ Իսկ այստեղ ոչ մի լավ բան չկա»։
Ստորև ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի երեկվա ֆեյսբուքյան էջի գրառումը՝
«Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար-2
Հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը աճել են 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերն աճել են 4.3 տոկոսով: Ավանդները աճել են 9.2 տոկոսով»:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



