
Մի քանի տարի շարունակ «Գլոբալ Լենդինք Սիսթեմ» ընկերությունը մատուցում էր խորհրդատվական ծառայություններ, օգնելով ավելի հեշտությամբ կողմնորոշվել առաջարկվող բազմաթիվ բանկային ծառայությունների մեջ և աջակցելով վարկավորման խնդիրների լուծմանը:
Սակայն մենք հայտնաբերել ենք ընկերություններ, որոնք բառացիորեն կրկնօրինակում են մեր տեքստերը և ներկայացնում են «Գլոբալ Լենդինք Սիսթեմ»-ի ծառայությունների նկարագրությունները որպես սեփական արտադրանք `օգտագործելով ընկերության հեղինակությունը և բարի համբավը:
Տեղեկացնում ենք ձեզ, որ «Գլոբալ Լենդինք Սիսթեմ» ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը, իսկ Finagent.am պորտալը միջնորդական գործունեություն չի իրականացնում:
Խնդրում ենք լինել զգոն և թույլ չտալ անբարեխիղճ ընկերություններին մոլորության մեջ գցել Ձեզ:
Իսկ նշված ընկերություններին խնդրում ենք զարգացնել սեփական ռազմավարությունը, առաքելությունը, տեսլականը, չզբաղվել կրկնօրինակմամբ և, հետևաբար, մոլորության մեջ չգցել այցելուներին և հետևորդներին:


Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



