jkjhkjhkj

13-10-2018 12:29 2196

IMG 3411

 

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն առաջին վարչապետն է, որ այցելում է Հայաստան: Սա պատմական իրադարձություն է, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրա այցին Հայաստան:

ՀՀ վարչապետն իր խոսքում նշել է, որ Հայաստան-Կանադա հարաբերություններում շատ լավ մթնոլորտ է տիրում. «Մենք հստակ արձանագրեցինք, որ լավ մթնոլորտը պետք է վերածենք գործուն քայլերի»:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Կանադայի վարչապետի հետ խոսել են մարդկային հարաբերությունների ամրապնդման մասին: «Իսկապես կարող ենք ասել, որ ՀՀ-ի և Կանադայի հարաբերությունները փայլուն են: Ես իրեն այս հանդիպումների արդյունքում այլևս համարում եմ լավ ընկեր, լավ բարեկամ, բայց նաև անձամբ իմ ընկերն ու իմ բարեկամը: Ես ուզում եմ իմ հիացմունքն արտահայտել պարոն Թրյուդոյի նկատմամբ: Հույս ունեմ, որ դեռ հանդիպելու բազմաթիվ առիթներ կունենանք, և այդ շփումները կոնկրետ արդյունքներ կտան»,-նշել է Փաշինյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր