Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու Հայաստանում կանադական ներդրումների ավելացանը, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր խոսակցության առաջին իսկ րոպեներից Ջասթինն իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու ՀՀ-ում կանադական ներդրումների ավելացանը: Ես խնդրեցի վարչապետին, որ ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները ավելի ճիշտ ներկայացի Կանադայի գործարարներին»,- ասաց նա:
Ըստ ՀՀ վարչապետի՝ ՀՀ-ում տեղի են ունենում կոռուպցիայի բացահայտման այնպիսի գործընթացներ, որոնք առնչվում են նաև արտասահմանյան ներդրողներին:
Դրանց նպատակն ըստ փաշինյանի՝ ոչ թե նրանց ՀՀ-ից դուրս հրավիրելն է, այլ հակառակը՝ ցանկանում են մի միջավայր ստեղծել, որտեղ ներդրումներ անելը պայմանավորված չէ կառավարության քմահաճույքներով, բոլորը հավասարության պայմաններում են աշխատելու:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


