Հայաստանի կառավարության այսօրվա արտահերթ նիստում 3 նոր մարզպետներ են նշանակվել: Մասնավորապես, Սյունիքի մարզպետ է նշանակվել ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, Արագածոտնի մարզպետ՝ Դավիթ Գևորգյանը, իսկ Արմավիրի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է Համբարձում Մաթևոսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի մոտ կայացած հանրահավաքում հայտարարել էր, որ աշխատանքից ազատում ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական մարզպետներին, որոնք թվով 6-ն էին:
Նախորդ կառավարության նիստում Գեղարքունիքի մարզպետ էր նշանակվել Գնել Սանոսյանը, Վայոց Ձորի մարզպետ՝ Տրդատ Սարգսյանը և Լոռու մարզպետ՝ Անդրեյ Ղուկասյանը:
Դավիթ Գևորգյանը զբաղեցնում էր Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի պաշտոնը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


