jkjhkjhkj

17-10-2018 13:15 2359

 

IMG 3470

«Բենթլի Երևան» ՍՊԸ և «Ալեքսանդր Հոթել» ՍՊԸ լյուքս դասի ընկերությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` ՀՀ-ում առաջին «Luxury Community»-ի ստեղծման համար:

«Բենթլի Երևան» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արտեմ Սիմոնյանը մանրամասնեց, որ փակ ակումբի յուրաքանչյուր անդամ կստանա հատուկ անդամակցության քարտ, որով կկարողանա օգտվել թե՛ ընկերության, թե՛ հյուրանոցի բարձրակարգ ծառայություններից:

Արտեմ Սիմոնյանը նշեց, որ հաճախորդները հնարավորություն կունենան տարատեսակ միջոցառումների մասնակցել, նաև կարող են այցելել գործարան, որտեղ կտեսնեն, թե ինչպես են ձեռքի աշխատանքի շնորհիվ կերտվում բարձրակարգ և շքեղ ավտոմեքենաները:

Հետագայում երկու ընկերությունների համագործակցությունը ընդլայնելու նպատակով նախատեսում են « Luxury Community»-ի անդամ դարձնել նաև այլ լյուքս դասի բերնդներին, և հաճախորդներին առաջարկել ակումբի անդամակցության էլ ավելի մեծ թվով առավելություններ:

«Ալեքսանդր Հոթել» հյուրանոցային համալիրի գործադիր տնօրեն Ժան-Դանիել Կադարսն էլ նշեց, որ երբ սկսեցին աշխատել հյուրանոցի կոնցեպետի վրա, նկատեցին, որ լյուքս դասի հարթակ առկա չէ, աջակցության կարիք ունեին, որպեսզի այդ հարթակը ստեղծվեր և զարգանար հայկական շուկայում:

Ժան Կադարսը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 19-ին լինելու է ակումբի առաջին միջոցառումը, հրավիրվելու են 2 բրենդների հաճախորդները, հանդիպումը լինելու է հյուրանոցի «Սիգար» բարում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր