jkjhkjhkj

19-10-2018 14:00 726

 

IMG 3535

Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի նախաձեռնությամբ, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն ու Չինաստանի միջազգային ընկերակցության կազմակերպիչ հանձնաժողովի գլխավոր քարտուղար Յոնգ ան Չուն ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակներում առաջիկայում Չինաստան կարտահանվի հայկական գինեգործական ընկերությունների կողմից արտադրված մեկ միլիոն շիշ նռան գինի:

Չինական շուկան հայկական գինեգործական ընկերությունների համար միշտ եղել է հետաքրքիր ու թիրախային, և այս հուշագիրը արտադրության և արտահանման ծավալները մեծացնելու հնարավորությունների նոր դուռ է բացում:

«Չինական շուկային հայկական գինեգործությունը առաջին անգամ ներկայացավ անցյալ տարի՝ 2017 թվականին, երբ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ, հայկական գինեգործական ընկերությունների արտադրանքը ներկայացվեց «ProWine China 2017» ցուցահանդեսին, որի արդյունքում կնքվեցին արտահանման մի շարք պայմանագրեր:

Այս հուշագիրը հայկական գինիների արտահանման ծավալները մեծացնելուն միտված հաջորդ կարևոր հանգրվանն է:

Հիմա մենք չինական շուկա ենք մտնում նաև մեր մրգային, մասնավորապես՝ նռան գինիներով, ինչը հնարավորություն է ստեղծում հետագայում չինական շուկային ներկայացնել հայկական գինեգործության արտադրանքի ամբողջ տեսականին: Իսկ դա նշանակում է, որ մեր արտադրողները կմեծացնեն իրենց սպառման, հետևաբար նաև ներդրումների ու արտադրության ծավալները»,-ասաց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր