jkjhkjhkj

22-10-2018 10:54 3963

 

IMG 3635

Երևանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հյուրեր, մինչ պլենար նիստի մեկնարկը, շրջեցին տաղավարներով, ծանոթացան մասնակից ընկերությունների հնարավորություններին ու ծրագրերին:

Ցուցահանդեսային մասը միավորում է արտահանող և արտահանման ներուժ ունեցող ԵԱՏՄ երկրների ընկերություններին տարբեր ոլորտներից՝ գյուղմթերքի վերամշակում և սննդարդյունաբերություն, դեղագործական և բժշկական արտադրանք, թեթև արդյունաբերություն, շինանյութերի արտադրություն, ոսկեգործություն:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Բիզնես Արմենիա հիմնադրամի աջակցությամբ 2018թ. հոկտեմբերի 22-24-ը Երևանում անցկացվում է ԵԱՏՄ տարածաշրջանում խոշորագույն ամենամյա գործարար միջոցառումը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը։

«Եվրասիական շաբաթն» ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջև արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։

Գործարար համաժողովին նախատեսվում է ԵԱՏՄ-ից շուրջ 2500 և երրորդ երկրներից շուրջ 250 ընկերությունների մասնակցություն։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր