
Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն: Նախագահը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) երկամյա պարբերականությամբ կազմակերպվող վեցերորդ Համաշխարհային ներդրումային համաժողովին (World Investment Forum 2018), որն այս տարի անցկացվում է «Ներդրումներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով:
Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթով hանդես կգա համաժողովի շրջանակում կայանալիք Գլոբալ առաջնորդների վեհաժողովում:
Նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում կմասնակցի նաև Crans Montana միջազգային հեղինակավոր ֆորումի 20-րդ տարեկան նստաշրջանի բացմանը և տեղական ու գլոբալ անվտանգության խնդիրներին նվիրված քննարկումներում հանդես կգա որպես գլխավոր բանախոս, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



