jkjhkjhkj

22-10-2018 14:33 2245

IMG 3641

 

2018թ․-ի հոկտեմբերի 22-ին IDBank-ն իրականացնելու է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տրանշ 6-ի թողարկում։

6-րդ թողարկման պարտատոմսերի ժամկետայնությունը 2 տարի 3 ամիս է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը՝ տարեկան 5,25%, որը նախկին տրանշերի դեպքում վճարվում էր 6-ամսյա պարբերականությամբ, 6-րդ թողարկման պարտատոմսերի դեպքում հաճախորդների խնդրանքով վճարվելու է եռամսյակային պարբերականությամբ՝ թվով 9 վճարումով։

«IDBank-ը հաճախորդներին ներդրումները դիվերսիֆիկացնելու հնարավորություն է տալիս։ Պարտատոմսերը համարելով առավել ճկուն գործիք՝ մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք բազմապատկել եկամուտները ոչ միայն ավանդային կամ խնայողական հաշիվներով, այլ նաև պարտատոմսերով։ Այս պահին IDBank-ը պարտատոմսերի շուկայում ամենաակտիվ խաղացողներից է և հավակնում է պահպանել և էլ ավելի բարձրացնել դիրքերը։ Ընդ որում, պետք է նշել, որ մենք որոշեցինք շարունակել պարտատոմսերի թողարկումը շուկայում առկա պահանջարկի արդյունքում․ IDBank-ի պարտատոմսերի տեղաբաշխումը, որպես կանոն, ավարտվում է ժամկետից շուտ»,- իր խոսքում նշել է Բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը։

Պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև ս․թ․ դեկտեմբերի 28-ը: Պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայում և մշտապես գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) միջոցով։

IDBank-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը կարելի է ձեռք բերել 22.10․2018թ.-ից մինչև 28.12.2018թ.-ը IDBank-ի ցանկացած մասնաճյուղում։

Նշենք նաև, որ անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 23/02/2018թ 1/124Ա որոշմամբ։

Ազդագրի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է IDBank-ի պաշտոնական կայքէջում www.idbank.am հասցեով։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր