jkjhkjhkj

22-10-2018 14:54 1276

0bP0Ig

 

2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.5 տոկոս, հայտնել են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Հունվար-սեպտեմբեր ամիսներին, բացի գյուղատնտեսության ոլորտից, որի համախառն արտադրանքի ծավալը նվազել է 4.8 տոկոսով, մնացած բոլոր ճյուղերի գծով աճ է գրանցվել։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4 տոկոսով, շինարարության ծավալը՝ 7,6 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 19,1 տոկոսով: Նշված ցուցանիշները նախորդ ամսվա համեմատ նույնպես աճ են գրանցել, բացառությամբ՝ էլեկտրաէներգիայի արտադրության։

Արտաքին առևտրի շրջանառությունը 2017թ-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է 5.4 մլրդ դոլարով կամ 22.4 տոկոսով։ Նշված ժամանակահատվածում արտահանումն աճել է 11.6 տոկոսով, ներմուծումը՝ 28.6 տոկոսով։

2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 169 հազար 505 դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.3 տոկոսով: Պետական հիմնարկներում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1.8 տոկոսով, ոչ պետականինը՝ 4.5 տոկոսով:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2018-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 482.21:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր