Ամերիաբանկն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել, որից 12.5 մլն ԱՄՆ դոլարը՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման (GEFF) ծրագրի շրջանակներում:
Ամերիաբանկը Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին գործընկերն է, որն այս ծրագրի շրջանակներում ստացել է վարկ:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ից հայտնում են, որ վարկն ուղղվելու է փոքր և միջին ձեռնարկությունների կողմից վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանը:
Նշվում է, որ «Կանաչ տնտեսության» ֆինանսավորման մեխանիզմն օգնում է ձեռնարկություններին ներդնել կլիմայի փոփոխության հարմարեցման և մեղմացման տեխնոլոգիաներ, որոնք նպաստում են արտադրողականության բարձրացմանը և ծախսերի նվազեցմանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


