
«ԵԱՏՄ հիմնական պահանջներից մեկը երկրների ջանքերի մեկտեղումն է, ինչն արդյունավետ է բոլորի համար, քանզի թույլ է տալիս բոլորին միավորվել և ներդնել իրենց ջանքերը նորարարությունների և նոր մշակումների մեջ», - «Եվրասիական շաբաթ 2018» համաժողովի ընթացքում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն:
Նա նշել է, որ ԵԱՏՄ երկրները պետք է համապատասխան բորսա ձևավորեն, որտեղ կներկայացնեն նոր թվային և տեխնոլոգիական լուծումները, և այն պետք է գործի կոմերցիոն հիմունքներով:
«Այս պոտենցիալ միջնորդությունը չպետք է ազդի ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի վրա: Մենք պետք է ունենանք օրենսդրություն, որի միջոցով կպաշտպանենք մտավոր սեփականության իրավունքը: Անհրաժեշտ է ճանապարհային քարտեզ, համաձայն որի կներդաշնակեցնենք օրենսդրությունները` մասնավորապես մտավոր սեփականության պաշտպանության ուղղությամբ», - ընդգծել է Գրիգորյանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



