
Կոնվերս Բանկը պաշտոնապես բացել է «Մալաթիա» մասնաճյուղը: Այն գտնվում է Սեբաստիա փողոցում:
" "Մալաթիա" մասնաճյուղի բացմամբ Կոնվերս Բանկն ընդլայնում է իր ներկայությունը Երևանի տարածքում: Այստեղ հաճախորդները կարող են օգտվել համալիր բանկային ծառայություններ, ինչպես նաև գործարքներ իրականացնել Բանկի տարածքում տեղադրված բանկոմատի և վճարային տերմինալի միջոցով: Մասնաճյուղի աշխատանքաjին ժամերն են՝ երկուշաբթի- ուրբաթ՝ ժամը 9.30-17.00-ը, իսկ շաբաթ օրերին՝ ժամը 10:00-ից 14:30-ը", - ասացին Բանկում՝ հավելելով, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում է գործում նաև "Զվարթնոց" մասնաճյուղը, որի ծառայություններից հաճախորդները կարող են օգտվել շուրջօրյա ռեժիմով:
2018թ ընթացքում Կոնվերս Բանկը գործարկել է ևս երկու մասնաճյուղ՝ Երևանում և Գյումրիում. գարնանը մայրաքաղաքի կենտրոնում բացվել է "Երիտասարդական" մասնաճյուղը, իսկ ամռանը՝ տեղափոխությունից հետո, Շիրակի մարզկենտրոնում գործարկվել է "Գյումրի" մասնաճյուղը:
"Աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ աշխատանքները սրանով չեն սահմանափակվելու: Մինչև տարեվերջ Կոնվերս Բանկը ծրագրում է վերաբացել ևս 2 մասնաճյուղ",-եզրափակեցին Բանկում:
Նշենք, որ Կոնվերս Բանկը ներկայումս ունի 35 մասնաճյուղ, որից 15-ը տեղակայված են Երևան քաղաքում, իսկ 20-ը ՀՀ մարզերում և Արցախում:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



