jkjhkjhkj

02-11-2018 16:56 874

IMG 3826

 

Ալավերդու պղնձաձուլարանը վաղ թե ուշ կամ պետք է արդիականացվի, կամ փակվի, հայտնել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ խնդիրն ավելի շատ «Թեղուտ» ՓԲԸ-ի և ՎՏԲ բանկի միջև գոյություն ունեցող դատական գործի հետ է կապված, այլ ոչ Կառավարության:

«Մենք փորձում ենք հնարավորինս արագ խնդիրը բերել տրամաբանական հանգուցալուծման, և այս պահի դրությամբ դրական առումով բանակցություններն առաջ են գնում, և ես կարծում եմ, որ մոտակա ժամանակներս մենք այդ հանգուցալուծմանը կհասնենք»,-նշեց նա՝ հավելելով, որ այս փուլում դեռևս քննարկվում են Ալավերդու պղնձաձուլարանի շահագործման շարունակման, ինչպես նաև արդիականացման և բնապահպանական խնդիրներին վերաբերող հարցեր:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր