jkjhkjhkj

03-11-2018 14:12 1122

IMG 3839

 

2019 թ. պետական բյուջեի նախագծով արտաբյուջետային միջոցների չափը նախատեսվում է մոտ 28 մլրդ դրամ:

Նոյեմբերի 3-ին ԱԺ-ում 2019-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Հաջորդ տարվա բյուջեի նախագծի առանձնահատկություններից է այն, որ այս տարվա ծրագրերում ներառված են նաև արտաբյուջետային շրջանառությունները: Մշտապես եղել է մտավախություն, որ արտաբյուջետային գործառություններն ավելի մեծ ռիսկեր են ներկայացնում, քան բյուջետայինը: Արտաբյուջետային միջոցների չափը մոտ 28 մլրդ դրամ է, որ ներառված է նախագծում: Շրջանառության մեջ է նաև փաթեթ, որով նախատեսվում է, ընդհանրապես արտաբյուջետային հաշիվները, որոնք գոյանում են պարբերաբար, դադարելու են գոյություն ունենալ և ընդհանուր կանոնների շրջանակում մուտքագրվելու են պետական բյուջե»,-ասաց Ջանջուղազյան

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր