jkjhkjhkj

08-11-2018 12:10 3035

img3903

 

Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվում են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին և Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին չհամապատասխանող գովազդային նյութերը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:

Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղադրումը (տեղաբաշխումը) իրականացվում է Երևան քաղաքի ավագանու «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու և արտաքին գովազդի տեղաբաշխման /տեղադրման/ համայնքային կանոնները հաստատելու մասին 18.11.2009թ. N37-Ն որոշման» և Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին համապատասխան:

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ նախօրոք, մինչև արտաքին գովազդ տեղադրելը, անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր