
«Տարեցների համար առողջապահական հարցերն են շատ կարևոր և առաջնային, և իմ պատկերացմամբ՝ այդ խնդիրը պետք է լուծվի թոշակառուների վերջնական ապահովագրության միջոցով», - հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Թանդիլյանը` անդրադառնալով կենսաթոշակառուների խնդիրներն:
«Այս պարագայում որքան էլ բարձրացնես թոշակը, այդ հնարավորությունը կարող է չընձեռվել, իսկ այդ գումարով մենք կկարողանանք ապահովագրել թոշակառուներին: Ես հենց այդ ուղղությամբ եմ մտածում վերանայել մոտեցումը»,-ասաց նա:
Նա հիշեցրեց, որ հունվարից ուժի մեջ է մտնելու նվազագույն կենսաթոշակի չափ սահմանելու նախաձեռնությունը, որը պարենային նվազագույն ստորին շեմին համարժեք է լինելու: «Դա ենթադրում է, որ ծայրահեղ աղքատ, պարենային ստորին շեմից ցածր թոշակ ստացող չի լինելու»,-ասաց նա:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



