jkjhkjhkj

10-11-2018 12:25 1621

IMG 3928

 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել է առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններից սկսած ձևավորել ուղիղ եթերում նախընտրական բանավեճի ավանդույթ: Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Կարծում եմ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դրվի մի կարևոր ավանդույթի, որը հետագայում պետք է ամրագրվի նաև օրենսդրությամբ։ Բանավեճ ուղիղ եթերում՝ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ»,- գրել է Փաշինյանը:

ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանց գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր