jkjhkjhkj

12-11-2018 12:19 1394

165267

 

Beeline-ն ակցիա է անցկացնում կանխավճարային բաժանորդների համար, ովքեր օգտվում են «Ավտոմատ վճարում» ծառայությունից։

Մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը «Ավտոմատ վճարում» ծառայության օգնությամբ հաշվեկշիռն լիցքավորելու դեպքում բաժանորդի հաշվեկշռին ավտոմատ կերպով փոխանցվելու է լրացուցիչ գումար՝ փոխանցման 30 տոկոսի չափով։

«Ավտոմատ վճարման ծառայությունը թույլ է տալիս մեր հարյուրավոր բաժանորդներին մշտապես լինել կապի մեջ և չանհանգստանալ հաշվեկշռի լիցքավորման համար։ Նույնիսկ այս հարցում մենք առաջին հերթին հոգում ենք պարզության և հարմարության մասին, քանի որ համակարգը ինքը հետևում է, որ հաշվեկշռի վրա մշտապես լինի հաճախորդի համար ցանկալի գումարը։ Մենք առաջարկում ենք բաժանորդներին օգտվել այս ժամանակակից ծառայությունից, որն արդեն դարձել է 30 տոկոսով ավելի շահավետ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ակցիայի գործելու ընթացքում քեշբեքի հնարավոր առավելագույն չափը չի կարող գերազանցել 6000 դրամը։ Ավտոմատ վճարումը կարելի է միացնել ընկերության www.beeline.am կայքում «Վճարում» բաժնում։ Բաժանորդը կարող է իր ցանկությամբ նշել գումար, որը ավտոմատ կերպով փոխանցվելու է հաշվեկշռին՝ հեռախոսահամարին կցված բանկային քարտից։ Ցանկության դեպքում ծառայությունը կարելի է հեշտությամբ անջատել, փոփոխել փոխանցվող գումարի չափը կամ կցված բանկային քարտի տվյալները։

Մանրամասների համար՝ այցելեք www.beeline.am

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր