jkjhkjhkj

12-11-2018 16:17 2108

erbshahumes2

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը ամփոփեց MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացված #երբշահումես մարքեթինգային ակցիան: Խթանող մարկետինգային արշավի նպատակն է բարձրացնել սպառողների իրազեկումը անկանխիկ վճարումների ֆունկցիոնալության և հարմարավետության մասին և ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերով անկանխիկ վճարումների ծավալի մեծացումը:

#երբշահումես ակցիան տեղի է ունեցել 01.07.2018 թ. - 01.10.2018 թ. ներառյալ ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապանների միջև: Ակցիայի պայմանների համաձայն, 100 ամենաակտիվ MasterCard քարտապանները, ովքեր արշավի ընթացքում կատարել են առավելագույն թվով անկանխիկ վճարումներ Հայաստանի և արտերկրի առևտրա-սպասարկման կետերում և ինտերնետում, մասնակցել են կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 հավաստագրերի և գլխավոր մրցանակի ՝ Renault Logan ավտոմեքենայի խաղարկությանը:

Խաղարկությունը անցկացվել է ՎՏԲ- Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակում՝ պատահականության սկզբունքով ընտրելով մասնակցին և հեռարձակվել է Բանկի Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում: Խաղարկության արդյունքներով կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 սերտիֆիկատների հաղթողներն են` Էդգար Դավթյանը, Քրիստինե Գրիգորյանը, Արտակ Կարապետյանը, Խորեն Քերոբյանը, Սուրեն Մադոյանը, Արտյոմ Նիկողոսյանը, Իրինա Օհանյանը, Նարեկ Վանեսյանը, Հովհաննես Վարդանյանը և Անահիտ Զաքարյանը: Իսկ գլխավոր մրցանակ՝ Renault Logan մեքենայի երջանիկ հաղթողը դարձավ Արսեն Հակոբյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր երախտագիտությունն է հայտնում ակցիայի մասնակիցներին և շնորհավորում հաղթողներին:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր