
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ներկայացրել է առաջիկա ծրագրերը, որոնց մեջ է մտնում «Ազգային» ստադիոն կառուցելու նախագիծը: Սա նախագահի առաջնային նպատակներից է, որը պետք է իրագործվի առաջիկա տարիների ընթացքում:
Վանեցյանը նշել է, որ ֆեդերացիան ցանկանում է ստադիոնը կառուցել 33.000 հանդիսականի համար, որպեսզի այն կարողանա հյուրընկալել նաև Եվրոպա լիգայի մրցաշարի եզրափակիչը: Ստադիոնը կարժենա մոտ 100 մլն դոլար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան էլ պետք է տեղափոխվի «Ազգային» ստադիոնի տարածք:
Հայտնի դարձավ նաև, որ Ջանի Ինֆանտինոն պատրաստակամություն է հայտնել գալ Հայաստան և մասնակցել հիմնարկեքի արարողությանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



