
«ՀԴՄ չխփելը պետք է դիտարկվի շատ կոնկրետ նեգատիվ արարք ոչ միայն վաճառողի, այլև գնորդի կողմից», - ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Երկրում կա այն կանխավարկածը, որ այ տեսեք, թալանում են, էսքան կոռուպցիա կա, բա ինչի՞ իրենց կարելի է անել, մեզ չի կարելի մեր հազար կամ 5 հազար դրամն առնել: Հիմա չկա այդ ամեն ինչը, և եթե որոշ տեղերում կա, մենաշնորհներ չկան: Եթե դեռ որոշ երևույթներ կան, նշանակում է դեռ չենք տեղորոշել, որ պահին տեղորոշենք, կոչնչացնենք: Արդարությունը բոլորին է վերաբերում: Եթե այն վերաբերում է բոլորին, բայց ոչ մեզ, դա դադարում է լինել արդարություն»,-ասաց նա:
Փաշինյանը նկատեց, որ եթե հարկվող գույքի ընդամենը մեկ տոկոսը հարկենք այլ տրամաբանությամբ, արդյունքում գույքահարկի չափը կկրկնապատկվի. Խոսքը էլիտար շինությունների, շենքերի, տների մասին է:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



