
2018 թվականի նոյեմբերի 16-18-ը ներառյալ Կոնվերս Բանկի "Կերտիր քո վարկային պատմությունը" հաշվարկային քարտերով, "Ուսանողական" բանկային գործիքի, ինչպես նաև "Ուսանողական" և Visa ISIC ուսանողական քարտերով` առևտրի և սպասարկման կետերում Բանկի POS տերմինալներով անկանխիկ գործարք կատարած քարտապանները կարող են օգտվել 25% CashBack-ից:
Վճարման գումարը վճարման պահին քարտապանի քարտային հաշվից ելքագրվում է ամբողջությամբ, իսկ հետվերադարձի գումարը Բանկի կողմից վերադարձվում է հաշվետեր քարտապանի քարտային հաշվին մինչև 2018թ. նոյեմբերի 30-ը ներառյալ:
Ակցիայի 3 օրերի ընթացքում յուրաքանչյուր քարտապանի բոլոր (ներառյալ՝ կից և հավելյալ քարտերով կատարված) գործարքների մասով քարտային հաշվին հետ վերադարձվելիք գումարի առավելագույն չափը չի կարող գերազանցել 10,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:
Պայմանը չի տարածվում առցանց միջավայրում կատարված գնումների վրա:
Արտարժութային քարտերին հաշվեգրվում է հետվերադարձի /CashBack/ օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի փոխարժեքով հաշվարկված արտարժույթ:
Բանկը պատասխանատվություն չի կրում POS տերմինալների խափանման (այդ թվում՝ կապի)/անսարքության պատճառով չիրականացված կամ ոչ պատշաճ իրականացված անկանխիկ գործարքների համար:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



