jkjhkjhkj

21-11-2018 12:32 2796

gdp armstat

 

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հոկտեմբերին անցած տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 6%:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-հոկտեմբերին անցած տարվա նույն ժամանակի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.5%:

2017թ. հունվար-հոկտեմբերի համեմատ այս տարի ծառայությունների ծավալն աճել է 18.5%:

Առևտրաշրջանառության ծավալը (ներքին) այս տարվա հունվար-հոկտեմբերին անցած տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 9.6%:

Այս տարվա հունվար-հոկտեմբերին աճ է գրանցվել նաև էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 1.8%, շինարարության ոլորտում արձանագրվել է 6.5% աճ:

Իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը անցած տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 4.1%:

Ըստ ԱՎԾ-ի, արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-հոկտեմբերին անցած տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 20.7%:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր