jkjhkjhkj

23-11-2018 14:03 887

IMG 4260

 

Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում հանդիսավոր միջոցառմամբ նշվեց Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման 25-ամյակը: ՀՀ կենտրոնական բանկի կազմակերպած միջոցառման շրջանակում տեղի ունեցավ ՀՀ  երրորդ  սերնդի թղթադրամների շնորհանդեսը: Առանձին ներկայացված էին ՀՀ թղթադրամների բոլոր թողարկումները և ՀՀ անկախության խորհրդանիշ հանդիսացող հուշադրամները:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, ֆինանսական և տնտեսական ոլորտի գործիչներ, արտասահմանյան երկրների դեսպաններ, ՀՀ ֆինանսների նախկին նախարարներ, ՀՀ ԿԲ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ելույթով դիմեց ներկաներին, այնուհետ «Հայփոստ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանի հետ ԿԲ նախագահը մարեց «Հայոց պետականություն. ՀՀ ազգային արժույթի 25-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշ:

«Այսօր բոլորիս համար հպարտության օր է. քաջ գիտակցում ենք, որ հայկական դրամն ուղղակի վճարամիջոց չէ, այն նաև մեր անկախության և պետականության կարևորագույն խորհրդանիշներից է:

Դրամի ներդրումը սկիզբ դրեց անկախ տնտեսական քաղաքականության, նաև՝ Կենտրոնական բանկի անկախ դրամավարկային քաղաքականության գործառույթի հիմնման և իրականացման: Ներդրման սկզբնական շրջանում Կենտրոնական բանկին հաջողվեց զսպել գների արագընթաց աճը և ձևավորել կայուն գնողունակությամբ ազգային արժույթ:

Այսօր Կենտրոնական բանկն ունի զարգացած երկրներին բնորոշ դրամավարկային քաղաքականության իրականացման համակարգ և արդունավետ կերպով կառավարում է գնաճային միջավայրի ռիսկերը՝ չնայած տնտեսության կառուցվածքային տեղաշարժերին, համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին», - նշեց Ա.Ջավադյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր