jkjhkjhkj

27-11-2018 12:01 978

IMG 4318

 

Տարածաշրջանի ամենամեծ բլոկչեյն միջոցառումը տեղի ունեցավ նոյեմբերի 14-15-ին Երևանում։

Միջազգային բլոկչեյն համայնքի առաջատար գործիչներին հյուրընկալեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Երկօրյա կոնֆերանսը իր տեսակի մեջ առաջինն էր Հայաստանում։ ChainPoint 18-ին ժամանած 40 խոսնակները կիսվեցին իրենց փորձով և մտքերով կրիպտոարժույթների և բլոկչեյն տեխնոլոգիայի վերաբերյալ։ Նրանք քննարկեցին բլոկչեյն տեխնոլոգիայի ներուժի և տարբեր երկրներում իրավական սահմանափակումների մասին:

Համաժողովի բացմանը ելույթ ունեցավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Նախարարն իր խոսքում կարևորեց հայաստանյան ՏՏ էկոհամակարգի բարելավմանն ուղղված քայլերը, որոնցից է նաև բլոկչեյն տեխնոլոգիայի ներդրումը և նման համաժողովների անցկացումը:

«Noоor» բլոկչեյնի հայկական ասոցիացիան միջոցառման կազմակերպիչն էր։ Ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանը նշեց. «Այս համաժողովը տարբերվում է իր մոտեցումով, և այն պիտի աշխարհում հայտնի դառնա` որպես հարթակ, որը միավորում է առաջնորդների, հաջողակ ձեռներեցների և ուղղություն թելադրող փորձագետների` ապագան ուրվագծելու նպատակով»:

IMG 4320

Առաջին օր

Բացման խոսքերից հետո առաջին պանելային քննարկումը տեղի ունեցավ դահլիճում, որտեղ «Noоor»-ի նախագահը Smartgate VC-ի գործընկեր Համբարձում Քաղկեցյանը, «Destream»-ի համահիմնադիր Տաճատ Իգիթյանն և RACIB-ի նախագահ Յուրի Պրիպաչկինը անդրադարձան բլոկչեյնի և ՏՏ բիզնեսների իրավիճակին Հայաստանում։

Քաղկեցյանը նշեց, որ ՀՀ-ն ունեցել է նշանակալի առաջընթաց ՏՏ ոլորտում անցած 10 տարիների ընթացում:

Երկրորդ պանելային քննարկման ժամանակ RACIB-ի նախագահ Յուրի Պրիպաչկինը, BAU-ի (Ուկրաինայի բլոկչեյն ասոցիացիա) նախագահ Միխայիլ Չոբանյանը, «Noоor»-ի նախագահ Վիգեն Առուշանյանը, Բելառուսի բլոկչեյն ասոցիացիայի գործադիր տնօրեն Ստանիսլավ Բասկոն և IBL-ի (Իրանի բլոկչեյն լաբորատորիաներ) գործադիր տնօրեն Մոհամադ Դավատյարը քննարկեցին բլոկչեյնի ազդեցությունը համաշխարհային առևտրում։

Այնուհետև Իրանի, Ռուսաստանի և Հայաստանի բլոկչեյնի ասոցիացիաների ղեկավարները ստորագրեցին եռակողմ փոխըմբռնման հուշագիր:

«Համաձայնագրի շրջանակներում պետք է անցկացվեն փոխադարձ խորհրդակցություններ և փորձի փոխանակում: Նման համագործակցությունը ցույց է տալիս, որ միջազգային բլոկչեյն համայնքը Հայաստանը դիտարկում է թե՛ որպես գիտելիքների կենտրոն, թե՛ որպես տարածաշրջանում բլոկչեյնի զարգացման ամենաակտիվ խաղացողը», - ասաց Վիգեն Առուշանյանը:

«Տոկենիզացիան և ներդրումները» երրորդ պանելային քննարկումն էր, որտեղ Mulechain-ի (հետաքրքիր լոգիստիկ բլոկչեյն ստարտափ) հիմնադիր Ռալֆ Լյուն, Double Sirius Capital-ի (Հայաստանից վենչուրային կապիտալի կազմակերպություն) Արթուր Էոլյանը, DAS Index-ի հիմնադիր Լեոնիդ Մորոզովսկին և Մոլդովայի ապակենտրոնացված տեխնոլոգիայի ասոցիացիայի համահիմնադիր Ելենա Գութսուն քննարկեցին տոկենիզացված տնտեսության հեռանկարները և դրա ազդեցությունը ներդրումների վրա։

Միաժամանակ Փոքր դահլիճում մի քանի ներկայացումներ տեղի ունեցան Համաշխարհային բանկի առաջատար տնտեսագետ Վոլֆգանգ Ֆենգլերի (Թեմա․ Մեծ տվյալներ և մեծ միտումներ), PWC-ի ավագ մենեջեր Ասսեթ Կասիմբալինովի (Թեմա․Բլոկչեյն թակարդներ), Fasttoken-ի կոնտենտ ստրատեգ Պավել Արամյանի (Թեմա․ Challenging Blockchain Scalability), GRUV-ի համահիմնադիր Արմեն Ռոստամյանի (Թեմա․ Rethinking Digital Collectibles) և Group-B ծրագրի ղեկավար Վասիլի Բաննիկովի (Թեմա․ Կրիպտո հանցագործություններ․2019-ի միտումները) կողմից։

Ընդմիջումից անմիջապես հետո պանելային քննարկումները շարունակվեցին դահլիճի «Նորարարական վճարային համակարգեր» թեմայով: RACIB-ի փոխտնօրեն Վիկտոր Գոնչարուկը, BTC-Alpha-ի տնօրեն Վիտալիյ Բոդնարը, Տաճատ Իգիթյանի, Ռալֆ Լյուի հետ միասին քննարկեցին peer to peer վճարումները:

Առաջին օրվա վերջին պանելային քննարկումը նվիրված էր «Իրավական շրջանակներ և կանոնակարգեր» թեմային, որտեղ իրավաբանական խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչները զրուցեցին բլոկչեյն տեխնոլոգիայի իրավական կողմի մասին:

Փոքր դահլիճում Մոհամադ Դավատյարը ներկայացրեց IBL-ի հնարավորությունները բլոկչեյնում։ Hex Division-ի Միշա Աղամալյանը բացարտեց բլոկչեյն տեխնոլոգիայի հզորությունը անշարժ գույքի ոլորտում։

Առաջին օրն ավարտվեց մշակութային ծրագրով, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան շփվելու ավելի անկաշկանդ մթնոլորտում։

Ավելի քան 62 մեդիա լուսաբանեցին ChainPoint18 համաժողովում։

IMG 4322

Երկրորդ օր

Փոքր դահլիճում խոսնակները ներկայացնում էին քրաութֆանդինգի մեթոդները` հիմնված բլոկչեյն տեխնոլոգիայի վրա:

Կրիպտոարժույթի հարկումը երկրորդ օրվա համաժողովին վիճելի թեմաներից էր։ A-PRO իրավաբանական գրասենյակի փաստաբան Դիմիտրի Կիրիլովը, «Justucum» իրավաբանական ընկերության ղեկավարող գործընկեր Արտեմ Աֆյանը, WInheller-ի բլոկչեյն բաժնի ղեկավար Բենջամին Կիրշբաումը և «Elawphant» իրավաբանական ընկերության ղեկավար Գևորգ Հակոբյանը կառուցողական քննարկում ունեցան այն մասին, թե կառավարությունները ինչպես կարող են կիրառել արդյունավետ հարկային մեխանիզմ կրիպտոարժույթների նկատմամբ։

ChainPoint18-ի քննարկումների վերջին թեման «Հայկական տեխնոլոգիական էկոհամակարգն» էր: Համբարձում Քաղկեցյանը, 2Hz-ի Դավիթ Բաղդասարյանը, ով աշխատել է Սիլիկոնյան հովտի մի քանի ստարտափներում, ինչպես նաև Leviathan-ի տեխնիկական խորհրդատուն Սաթենիկ Մնացականյանը և Wicastr-ի հինադիր Արմին Սաիդին նկարագրեցին Հայաստանի մարդկային ռեսուրսների կարողությունները ՏՏ ոլորտում։

IMG 4323

Ստարտափների ներկայացման ժամանակ մրցում էին 8 հայկական ստարտափներ։ GRUV-ը (երաժշտության տարածման պլատֆորմ բլոկչեյնի հիման վրա), CoinStats-ը (կրիպտոարժույթի հետազոտության և պորտֆելների մշտադիտարկող), Arcnet-ը (կարիերայի կառուցման համակարգ հիմնված բլոկչեյնի և արհեստական բանականության վրա), DeStream-ը (ուղիղ հեռարձակման ապակենտրոնացված հարթակ), WireStock-ը (հարթակ լուսանկարներ վաճառելու համար) ներկայացրեցին իրենց նախագծերը, ինչի արդյունքում ժյուրիի անդամները ընտրեցին լավագույն ստարտափներին։ WireStock-ը և CoinStats-ը ժյուրիի կողմից ընտրվեցին որպես ստարտափների ներկայացման հաղթողներ: Մրցանակը Nooor-ի և FastToken-ի համատեղ աքսելերացիոն ծրագիրն էր։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր