jkjhkjhkj

28-11-2018 12:03 1034

mardu iravunqneri pashtpan

 

Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10-ամյա գործունեության նվիրված միջազգային համաժողովին ելույթ ուենցավ Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«ԵՄ-ի տեսանկյունից կարող եմ ասել, որ այս հայկական ինստիտուցիան, այս համակարգը, որը Հայաստանում գործում է, կարող է ծառայել որպես շատ լավ օրինակ այլ երկրների և գործընկերների համար: Ես ուզում եմ հաստատել մեր հանձնառությունը` աջակցություն ցույց տալու բոլոր հայկական հաստատություններին, կազմակերպություններին, ադ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, որ մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքը կատարվի առավելագույս արդյունավետ և մենք կարող ենք ավելի ակտիվորեն ներգրավվել այդ գործում»,-ասա նա:

Պյոտր Սվիտալսկին կարևորեց արդարադտությանը վերաբերող քաղաքականության երկխոսությունը՝ այս առումով հատուկ շեշտելով Արտակ Զեյնալյանի անունը, որն սկսել է այդ արդյունավետ երկխոսությունը: «Ես ուզում եմ հատուկ նշել Ստրասբուրգի դիրքորոշումը, որ մենք մի քանի ամիս առաջ մեր կատարած գործընկերային աշխատանքում կարողացանք այսպիսի ռազմավարական երկխոսություն անել»,-ասաց նա և նկատեց, որ մեծ ջանքեր են եղել, որ օրենսդրությունը համապատասխան շտկվի, ինչն իրենք գնահատում են:

«Մենք փորձել ենք բոլոր բացերը վերհանել, բացթողումները տեսնել, որ համոզվենք՝ մարդու իրավունքները հավուր պատշաճի ներառված են»,-ասաց նա:

Դեսպանը հայտնեց, որ համապատասխան հանձնարարականներ են մշակվել, որոնք ուղենիշներ կդառնան իրավական մարմինների համար: «Մեր կողմից բյուջեի հատկացումը և ծրագրերը շարունակելու ենք, Հայաստանի կառավարությունը իր համաձայնությունն է տվել համապատասխան ծրարգրերին, հանձնարականներին՝ հարցաքննության և պահման վայրերում համապատասխան տեսախցիկներ տեղադրելու հարցում»,-ասաց նա:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր