jkjhkjhkj

29-11-2018 13:37 1035

karavarutyun

 

Կառավարությունը բավարարեց «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործելու է կոմպոզիտային բալոնների (գազաբալոնների) արտադրության մեջ։

Ներդրումային ծրագիրն իրականացվելու է Լոռու մարզում։ Արդեն իսկ կատարվել է 2 մլրդ դրամի ներդրում, նախատեսվում է ևս 8 մլրդ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի 120 նոր աշխատատեղ՝ 150 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 50 մլրդ դրամ, որից 2,5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 33,5 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 14 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։Վ

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր