jkjhkjhkj

30-11-2018 14:20 999

tigran sargsyan

 

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է հանձնաժողովի և ընդհանուր եվրասիական օրակարգի համար կարևոր առաջնահերթությունները:

Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության, Տիգրան Սարգսյանը նշել է, որ կարևորագույն առաջնահերթություններից մեկը թվային օրակարգն է: «Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մենք իրականություն պետք է դարձնենք համատեղ ջանքերով: Այն պետք է ներդաշնակեցված լինի Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրներում: Հակառակ դեպքում դա կարող է նոր խոչընդոտներ առաջ բերել»,- ասել է Սարգսյանը:

Նա հայտնել է, որ այս տարի Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սկսել է աշխատել թվային գրասենյակը, որին ԵԱՏՄ անդամ երկրները և բիզնեսի ներկայացուցիչները տարբեր նախաձեռնություններ են փոխանցում: Այդպիսի նախաձեռնություններից է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում ապրանքների տեղաշարժի թվային վերահսկողության, թվային տրանսպորտային միջանցքների ձևավորումը: «ԵԱՏՄ անդամ երկրներին պետք են ծրագրեր, որոնք կարող են երկրների տնտեսությունները նոր մակարդակի բարձրացնել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր