jkjhkjhkj

05-12-2018 12:43 1092

armenia jewelry

 

Բիզնես Արմենիան հրապարակել է ոսկերչության ոլորտի ձեռքբերումներն ու ներդրումային առավելությունները ներկայացնող մարքեթինգային փաթեթը։ Փաթեթում ներառված հետազոտության տվյալով, Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում ոսկերչական զարդերի և թանկարժեք քարերի արտահանող երկրորդ երկիրն է։

Անցած տարի արտադրված զարդերի ու թանկարժեք քարերի կեսից ավելին արտահանվել է Շվեյցարիա։ Ոլորտի մասնաբաժինն ամբողջ արտահանումների ծավալի 13 տոկոսն է կազմում։ Զարդերի արտադրությունն անցած տարի աճել է 36 տոկոսով, իսկ միայն ադամանդի վերամշակման ծավալը վերջին 4 տարում տարեկան միջինը աճել է ավելի քան 50 տոկոսով։

Հայաստանում՝ ոսկերչության ոլորտի ներդրումային գրավչությունների շարքին են դասվել փաստերը, որ հումքի ներմուծումն ամբողջությամբ ազատված է ԱԱՀ-ից և որ Հայաստանում ժամագործությամբ, ադամանդագործությամբ, ոսկեգործությամբ զբաղվող ընկերությունների համար գործում է ազատ տնտեսական գոտի։

Հրապարակվել է նաև միջազգային ներդրողներին ուղղված տեղեկատվական տեսանյութ, որը ներկայացնում է ոսկերչության ոլորտի ցուցանիշերն ու արտոնյալ ռեժիմները:

Մարքեթինգային փաթեթն ուղղված է միջազգային ներդրողներին, ներկայացվում է «Select Armenia» («Ընտրի՛ր Հայաստանը») բրենդավորմամբ և «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» կարգախոսով։ Հետազոտությունը և ամբողջական փաթեթը՝ Select Armenia-ի հարթակներում են։

Կարդացեք նաև՝

«ՔԱՅԼ ԱՐԱ՛, ԸՆՏՐԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ». ԷՆԵՐԳԵՏԻԿԱ

«ՔԱՅԼ ԱՐԱ՛, ԸՆՏՐԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ». ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ«ՔԱՅԼ ԱՐԱ՛, ԸՆՏՐԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ». ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

«ՔԱՅԼ ԱՐԱ՛, ԸՆՏՐԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ»

ԲԻԶՆԵՍ ԱՐՄԵՆԻԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՓԱԹԵԹ

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր