Ռուսական կողմը «Արմենալ» գործարանի հարցով հայ-ամերիկյան բանակցություններին չի մասնկացում: Դեկտեմբերի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:
Նա հիշեցրեց, որ ձեռնարկությունը հայկական է, այսինքն իրավաբանական անձը ներկայցնում է Հայաստանին:
«Հարցով պետք է և զբաղվում է Հայաստանի կառավարությունը: Իսկ այն, որ ամերիկացիները նշում են, որ «Արմենալը» ռուսական դուստր ձեռնարկություն է, ապա այս հարցը կարող է միջազգային դատարանում քննվել: Մենք չենք մասնակցում, իսկ ինչո՞վ կարող ենք մենք այնտեղ օգնել: Եթե ռուսական խոշոր ձեռնարկությունները տառապում են պատժամիջոցների պատճառով, ապա պարզ է, որ հայկական տնտեսության վրա նույնպես դա կանդրադառնա»,- ասաց Բաբկոն:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


