Սասս Տեքսսն արդեն երեք ամիս է արտադրանք է տալիս, ընկերության պաշտոնական բացման արարողությանը մասնակցեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Ընկերությունում այս պահին 150 աշխատող կա, կարի արտադրամասում արտադրում են հագուստ, տաբատներ եվրոպական հայտնի ավտոարտադրող ընկերությունների համար` Audi, Mercedess Benz: Սասս Տեքսի հիմնադիրներն են Քրիստիան Գելիջին և գործընկերներ շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշին: Ընկերությունը ապրիլին կընդլայնի իր արտադրության ծավալները։ Վարդան Սերմաքեշին հայտարարեց, որ իրենց նոր տարածքներ են պետք գործունեություն ծավալելու համար։
Գործարանի հիմնադիրը նաև պատրաստվում է նմանատիպ գործարաններ բացել Սպիտակ քաղաքում ու Հայաստանի այլ հատվածներում։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


