jkjhkjhkj

10-12-2018 15:31 1025

EBD

 

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է, 2018 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների դադարից հետո: Տնտեսական ակտիվության ցուցանիշը վերադարձել է հոկտեմբերին (3,0% տարեկան), ավելի վաղ տեղի ունեցած 0,2% անկումից հետո:

Ըստ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) մակրոտնտեսական զեկույցի` առաջին կիսամյակում տեղի ունեցած կտրուկ աճի հաշվին հունվար-հոկտեմբեր ամիսների տնտեսական ակտիվության տարեկան աճը մնում է բավականին բարձր մակարդակի վրա և կազմում է 6.0%: Ցուցանիշի դինամիկան համապատասխանում է ԵԱԶԲ-ի կանխատեսմանը, որը ենթադրում է, որ ՀՆԱ-ի իրական աճը 2018 թվականին կկազմի 5.8%:

Հոկտեմբերին տնտեսական ակտիվության աճի հիմնական գործոնն էր արդյունաբերական արտադրության աճի արագացումը: Միևնույն ժամանակ, գյուղատնտեսությունում խորացել է անկումը, ինչը կարող է բացատրվել ընթացիկ տարվա եղանակային անբարենպաստ պայմաններով:

Հոկտեմբերին արդյունաբերությունում տեղի ունեցած աճի արագացումը մեծապես ապահովվել է էլեկտրաէներգիայի արտադրության 20.6% աճի հաշվին: Սննդի արտադրության աճն արագացել է մինչև 25.1%, սեպտեմբերին աճելով 14.0%: Մետաղագործությունում նկատվում է արտադրության վերականգնում, որտեղ հոկտեմբեր ամսվա ընթացքում տարեկան աճը կազմել է 3,0%, մեկ ամիս առաջ տեղի ունեցած 8,3% անկումից հետո:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր