
Դինամիկ զարգացող Ամերիաբանկն «Նոր-Նորքում» իր նոր մասնաճյուղի դռները բացեց հաճախորդների առջև Գայի պողոտայի «Մեգամոլ Մասիվ» առևտրի կենտրոնում։
Բանկը շարունակաբար զարգացնում է իր թվային ծառայությունների շրջանակը և զուգահեռ ընդլայնում երկար աշխատանքային գրաֆիկով աշխատող իր մասնաճյուղերի շարքը, և նոր մասնաճյուղը Երևանում 6-րդ է, որն աշխատելու է հատուկ գրաֆիկով՝ շաբաթը 7 օր, ժամը 10։30-ից մինչև 21։15։
«Մոտ 3 տարի առաջ այս նոր ձևաչափը ներդրեցինք, իսկ հիմա մենք ունենք 6 մասնաճյուղ, որոնք աշխատում են երկարացված ժամերով։ Այս ձևաչափը շատ կարևոր է, քանի որ զբաղվածություն ունեցող մարդիկ կարող են աշխատանքային ժամից դուրս կատարել իրենց բանկային գործարքները։ Նպատակն այն է, որ Նոր-Նորքի բնակիչները կարողանան նաև աշխատանքային ժամերից դուրս կատարել բանկային գործարքներ, ինչպես նաև փորձում ենք բավարարել հաճախորդների կարիքները»,-ասաց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արմեն Բարսեղյանը։
«Նոր-Նորք» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Նոր-Նորք» մասնաճյուղում մինչև 2019թ. մարտի 1-ը:
Մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով հետևյալ ծառայությունները.
- Նոր իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ համակարգի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
- Business քարտի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
- Ընկերության երկու ղեկավարին/իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
- Նոր ֆիզիկական անձի հաշիվ բացելու դեպքում մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/ տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
- Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ և Հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում:
Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյան էլ, ներկայացնելով բանկի անցած ճանապարհը, նկատեց, որ այսօր հանձին Ամերիաբանկի ունենք ունիվերսալ ֆինանսական հաստատությունը, որը տրամադրում է լայնածավալ ծառայություններ։
«Կարևոր է նաև այն, որ բանկն իր տեսլականում ուշադրություն է դարձնում հաճախորդին անհատական մոտեցմամբ ծառայություն մատուցելուն, որը շատ կարևոր է մեզ համար։ Հույս ունենք, որ այս նոր մասնաճյուղի բացմամբ բանկն էլ ավելի կզարգացնի իր կողմից մատուցվող ծառայությունները և հաճախորդի համար այս մասնաճյուղն ու ընդհանարապես Ամերիբանակը կդառնան հարազատ կառույց»,- շարունակեց Օլեգ Աղասյանը։
«Նոր-Նորք» մասնաճյուղի տարածքում տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ: Մասնաճյուղն իր տեխնիկական բարձր հագեցվածության, պրոֆեսիոնալ աշխատակազմի և հատուկ աշխատանքային գրաֆիկի միջոցով կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար բարենպաստ պայմաններ: Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



