jkjhkjhkj

13-12-2018 14:30 4328

gas price 2018 finagent

 

Կառավարության նիստից հետո էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը լրագրողներին տեղեկացրեց, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Հայաստան մատակարվող գազի սակագնի հնարավոր նվազեցման հարցը։

Ըստ Բաղրամյանի` բանակցությունները դեռ շարունակվում են։ Գարեգին Բաղրամյանը հայտնեց, որ սակագնի բարձրացում չի լինի, ինչպես մամուլում էր նշված։ Ըստ Բաղրամյանի, եթե ռուսական կողմը գազի սակագինը չնվազեցնի, Հայաստանում դրա նվազեցման տարբերակներ կան։

Թե որքան Բաղրամյանը չհայտնեց, ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կորոշի։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր