«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2018 թվականի նոյեմբերի 22-ին իրականացված հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված 11 մլն 109 հազար 633 ԱՄՆ դոլար գումարն ավելացել է շուրջ մեկ ամսվա ընթացքում, ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
«Դրամահավաք միջոցառումներն ու անհատական նվիրատվությունները շարունակվել են նոյեմբերի 22-ին Լոս Անջելեսում կայացած Հեռուստամարաթոն-2018-ից հետո ևս:
Հեռուստամարաթոնի ընթացքում գրանցվել էր 11 մլն 109 հազար 633 ԱՄՆ դոլարի նվիրատվության խոստում:
Այս ընթացքում այդ թիվը հասել է 14 մլն 115 հազար 940 ԱՄՆ դոլարի»,- նշեց Արշամյանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


