jkjhkjhkj

14-12-2018 14:21 1467

cb arm finagent

 

ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ 2018-ի տնտեսական աճը բավականին բարձր է՝ 5 տոկոսի շրջանակներում, հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը Fitch Ratings-ի երևանյան համաժողովին:

«Տնտեսական աճը բավականին բարձր է՝ մեր գնահատականներով 5 տոկոսի շրջանակներում, վերջին եռամսյակի դրությամբ՝ 6.5 տոկոսից ավելի տնտեսական աճ: Երկարաժամկետ գնահատականներում քննարկում ենք նաև պոտենցիալ աճի հնարավորությունները: Այդ պոտենցիալը մենք տեսնում ենք 5 տոկոսի շրջանակում, եթե բազային գնահատում անենք»,-ասաց Երիցյանը:

Նրա խոսքով՝ իսկ եթե որպես հիմք ընդունեն այն կառուցվածքային բարեփոխումները, որ կառավարության ծրագրով հրապարակվել է, կարող են ակնկալել ավելի բարձր տնտեսական աճ: Այդուհանդերձ, ԿԲ-ի կանխատեսումները միջին ժամկետում 5 տոկոսի շրջանակում են: Երիցյանի կարծիքով՝ դա մի քանի տարիների ընթացքում կարագանա:

Նա նաև կարծում է, որ 2018-ի ընթացքում տնտեսական և դրամավարկային քաղաքականության հիմնական նպատակադրումներին հասնում են: Տարին ավարտելուց հետո կարող են գնահատականներ տալ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր